Պետդումայի պատգամավոր. Թուրքիան ահաբեկիչներին սատարող երկիր պետք է ճանաչվի 1 փետրվարի 2016 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ կոմկուսի ԿԿ քարտուղար Սերգեյ Օբուխովը կարծում է, որ Թուրքիան պետք է ահաբեկիչներին աջակցող երկիր ճանաչվի, իսկ թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը` ահաբեկչական, եթե հաստատվի վերջինիս մասնակցությունը ռուսական A321-ի կործանմանը Սինայում: Փետրվարի 1-ին «Կոմերսանտը» ՌԴ հատուկ ծառայություններում աղբյուրի վրա հղումով հայտնել է, որ 2015-ի հոկտեմբերին Սինայի թերակղզում ահաբեկչության հետևանքով աղետի ենթարկված ռուսական А321-ի կործանմանը կարող են առնչություն ունենալ թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման անդամները, որը կապված է «Իսլամական պետության» հետ: «Հաշվի առնելով ԻՊ գրոհայինների հետ Անկարայի հանցավոր կապերի անհերքելի ապացույցները` Ռուսաստանը վաղուց պետք է նախաձեռներ Թուրքիան «ահաբեկիչներին սատարող պետություն» ճանաչելու գործընթացը` դրանից բխող բոլոր միջազգային հետևանքներով»,-ասել է Օբուխովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Օբուխովի, եթե հաստատվի, որ թուրքական «Գորշ գայլերը» մեղսակից են ռուսական ինքնաթիռի ահաբեկչական գործողությանը, ապա այդ կազմակերպությունը պետք է պաշտոնապես ճանաչվի ահաբեկչական, իսկ գործունեությունը ՌԴ տարածքում` անհապաղ կասեցվի: Ռուսաստանը նաև պետք է այդ ուղղությամբ գործողություններ ծավալի միջազգային հարթակում, որպեսզի ՄԱԿ-ը ևս այն ահաբեկչական ճանաչի և ֆինանսական հոսքերը կասեցվեն: Օբուխովը կոմկուսից մեկ այլ պատգամավոր Վալերի Ռաշկինի հետ արդեն իսկ դիմել է գլխավոր դատախազ Յուրի Չայկային` առաջարկելով ահաբեկչական կազմակերպություն ճանաչել «Գորշ գայլեր» խմբավորումը: «Գորշ գայլեր» կազմակերպությունը գործում է Թուրքիայում 1960-ականներից սկսած: Նրա հիմնադիրն է Ալփարսլան Թյուրքեշը` ծայրահեղ աջակողմյան Հանրապետական գյուղացիական ազգայնական կուսակցության ղեկավարը, որը 1969-ին վերանվանվեց «Ազգայնական շարժման կուսակցության»: Ըստ ռուսական հատուկ ծառայությունների, «Գորշ գայլերը» մասնակցել են մարտական գործողություններին Չեչնիայում, զենք են մատակարարել զինյալներին: «Գորշ գայլերի» առաջնորդներից մեկը` Ալփարսլան Չելիքն ավելի վաղ ստանձնեց ռուսական Սու-24-ի օդաչուներից մեի սպանության պատասխանատվությունը Սիրիայի տարածքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |