Երևանը 2016-ի ամենամատչելի ուղղությունների 10-ում է ռուս զբոսաշրջիկների համար

Երևանը 2016-ի ամենամատչելի ուղղությունների 10-ում է ռուս զբոսաշրջիկների համար

PanARMENIAN.Net - Հյուրանոցների առցանց ամրագրման Oktogo.ru ռուսական ծառայությունը որոշել է 2016-ի ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունները: Վարկանիշը կազմվել է 2016-ի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հյուրանոցներում ամրագրումների միջին օրական արժեքի տվյալների հիման վրա:

Երևանն ընդգրկվել է ռուս զբոսաշրջիկների համար 2016-ի ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների 10-ում: Ըստ Oktogo.ru-ի, միջինը Երևանում ռուս զբոսաշրջիկն անցկացնում է 3,5 օր:

«2016-ին Երևանն ընդգրկվել է հանգստյան օրերի համար ամենապահանջված զբոսաշրջային ուղղությունների տասնյակում ինքնուրույն ճանապարհորդող զբոսաշրջիկների շրջանում»,-նշել է Oktogo.ru-ի հաղորդակցությունների գծով տնօրեն Յակով Սադչիկովը:

Զբոսաշրջիկների համար մատչելի թոփ-10-ում, որտեղ բնակվելը օրական $10-$22 է կազմում, ընդգրկվել են նաև լեհական Պոզնանն ($10) ու Կրակովը ($19), իսպանական Մալագան ($13), Հորդանանի մայրաքաղաք Ամմանը ($15), Թբիլիսին ($22), իտալական Պալերմոն ($23), Բաքուն ($20), Քիշնևը ($11) և Տաշքենդը ($18):

Երևանում զբոսաշրջիկը մեկ օրվա կացության համար վճարում է $21:

Ամենամատչելի հանգստավայրերի տասնյակը գլխավորում են վիետնամական Նյաչանգն ու մալայզիական Կոտա Կինաբալուն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---