Թուրքիան փակել է Հունաստանի հետ սահմանը. Հույն գյուղացիներն ակցիաներ են անում

Թուրքիան փակել է Հունաստանի հետ սահմանը. Հույն գյուղացիներն ակցիաներ են անում

PanARMENIAN.Net - Թուրքիայում որոշում են կայացրել անժամկետ փակել Հունաստանի հետ ունեցած 2 ցամաքային անցակետը:

Փետրվարի 1-ի առավոտյան ժամը 11:00-ից սկսած Իսփալա և Փազարքուլե անցակետերը փակվել են բոլոր տեսակի մուտք ու ելքերի համար, Vatan-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Աղբյուրը նշում է, որ անցակետերը փակելու պատճառ են դարձել հունական կողմում գյուղացիների կողմից անցկացված բողոքի ակցիաները:

Կառավարության անբավարար աջակցության դեմ բողոքող հույն գյուղացիները տրակտորներով փակել էին ճանապարհները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---