Դիարբեքիրում թուրք 3 զինվոր է սպանվել

Դիարբեքիրում թուրք 3 զինվոր է սպանվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ի առավոտյան Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում տեղի է ունեցել հերթական զինված բախումը քրդերի և թուրքերի միջև:

Թուրքական Haberler լրատվակայքի հաղորդմամբ` բախման ժամանակ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինները սպանել են 3 թուրք զինվորի: Եվս 2 ոստիկան վիրավորվել է, գրում է Ermenihaber.am-ը:

Լուրը հաստատել է նաև Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը:

Հունվարի 31-ին էլ Թուրքիայի սահմանամերձ հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում, ՔԲԿ-ականների և թուրքական ուժերի միջև տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել էր 1 թուրք զինվոր և 2 ոստիկան:

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում ավելի վաղ հայտարարված պարետային ժամը թուրք-քրդական չդադարող բախումների պատճառով ընդլայնվել է՝ ներառելով մեկ պողոտա ևս: Նախկինում պարետային ժամ հայտարարված Աբդալդեբե, Ալիփաշա, Լալեբեյ, Սուլեյման Նազիֆ և Զիյա Գյոքալփ թաղամասերից բացի հունվարի 27-ին առավոտյան պարետային ժամ է հայտարարվել նաև Մելիքահմեթ պողոտայում:

Թուրք ուժայինները արգելք են դրել փողոց դուրս գալու վրա:

Կարդացեք նաև՝ Քուրդ զինյալները դիրքավորվել են Դիարբեքիրի հայկական եկեղեցում ու կրակ բացել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---