Իրանին արդեն հասանելի են $100 մլրդ-ի ապասառեցված ակտիվները

Իրանին արդեն հասանելի են $100 մլրդ-ի ապասառեցված ակտիվները

PanARMENIAN.Net - Իրանին արդեն հասանելի է արտերկրի բանկերի հաշիվներին կուտակված 100 մլրդ դոլարը, որը նախկինում սառեցված էր: Այդ մասին փետրվարի 1-ին հայտնել է Associated Press-ը` կառավարության ներկայացուցիչ Բաղեր Նոբհաթի վրա հղումով:

Խոսքը 100 մլրդ դոլարի մասին է: Սառեցված ակտիվները հիմնականում պահվում են Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թուրքիայի բանկերում: Մեծ մասը գոյացել է նավթի վաճառքից: Իրանը չէր կարողանում օգտվել այդ միջոցներից միջազգային պատժամիջոցների պատճառով:

Նոբհաթը հայտարարել է, որ կառավարոթւյունը չի հանելու բոլոր միջոցները, քանի որ դրանք կարելի է օգտագործել ապրանքներ գնելու համար, գրում է «Դոժդը»:

Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվեցին հունվարի 16-ին` Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև «միջուկային ծրագրի» շուրջ համաձայնությունից վեց ամիս անց: Հունվարին ՄԱԳԱՏԷ-ն հաստատեց, որ Իրանն իրոք կասեցրել է ուրանի հարստացումը:

Բացի այդ, Իրանի բանկերը կրկին միացել են միջազգային Swift համակարգին: Թեհրանը նաև նավթ արտահանելու հնարավորություն է ստացել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---