Հորդանանի թագավոր. Փախստականների հետ կապված իրավիճակը երկրում հասել է «եռման աստիճանի»

Հորդանանի թագավոր. Փախստականների հետ կապված իրավիճակը երկրում հասել է «եռման աստիճանի»

PanARMENIAN.Net - Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը հայտարարել է, որ եթե ԵՄ երկրները օգնություն չցուցաբերեն երկրին Սիրիայից փախստականների ընդունման հարցում, ապա ինքնուրույն դժվար կլինի կասեցնել ահագնացող միգրացիոն ճգնաժամը:

Ինչպես ասել է թագավորը BBC-ին տված հարցազրույցում, հարյուր հազարավոր փախստականների հոսքը Սիրիայից հսկայական ճնշում է երկրի ենթակառուցվածքների և տնտեսության վրա, և Հորդանանը, հավանաբար, ստիպված կլինի այլևս փախստականներ չընդունել Սիրիայից:

«Վաղ թե ուշ ամբարտակը կարող է փլուզվել…Կարծում եմ, ամեն ինչ հասել է եռման աստիճանի»,-նշել է միապետը:

Ըստ նրա, Հորդանանի պետական բյուջեի մոտ 25%-ը ծախսվում է փախստականների վրա, սոցծառայությունները հազիվ են կարողանում այդ ծավալի աշխատանք կատարել, աճում է գործազրկությունը:

Ըստ պաշտոնական տվյալների, Հորդանան է ժամանել 635 հազար փախստական` ՄԱԿ-ի գրանցած 4,6 մլն սիրիացի փախստականներից: Երկրի իշխանությունները պնդում են, որ Հորդանանում մոտ 1 մլն սիրիացի է ապրում, այդ թվում նրանք, ով ժամանել է այդ երկիր դեռ 2011-ին զինված հակամարտության բռնկումից առաջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---