Իրանը տանկեր չի գնի ՌԴ-ից` սեփականը կարտադրի

Իրանը տանկեր չի գնի ՌԴ-ից` սեփականը կարտադրի

PanARMENIAN.Net - Թեհրանը Ռուսաստանից Տ-90 տանկեր չի գնի, հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Ահմադ Ռըզա Պուրդաստանը:

2015-ի սկզբին Tasnim գործակալությունը Պուրդաստանի վրա հղումով հայտնել էր, որ Իրանը պատրաստ է իր փորձագետներին Ռուսաստան գործուղել` Տ-90 տանկեր գնելու վերաբերյալ համաձայնագիր կնքելու նպատակով:

«Մենք հայտնել էինք Իրանի ԶՈւ գլխավոր շտաբին, որ Տ-90 մեր հետաքրքրությունների շրջանակում է: Սակայն, հաշվի առնելով Իրանի հնարավորությունները, Տ-90 տանկերի գնման հարցը հանվեց օրակարգից: Մենք մտադիր ենք սեփական տանկերն արտադրել»,-ասել է Պուրդաստանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Mehr գործակալության վրա հղումով:

2015-ի նոյեմբերին ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանահին հայտնեց, որ Ռուսաստանի իշխանությունները սկսել են Ս-300 հրթիռային համակարգերի առաքումն Իրան Մոսկվայի և Թեհրանի միջև նոր պայմանագրի շրջանակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---