Ֆրանսիայում ձերբակալվել են Լիոնում ահաբեկչություն նախապատրաստող ծայրահեղականներ

Ֆրանսիայում ձերբակալվել են Լիոնում ահաբեկչություն նախապատրաստող ծայրահեղականներ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ոստիկանությունը Լիոնի արվարձանում ձերբակալել է 5 ծայրահեղականի, որոնք ահաբեկչական գործողություններ էին պլանավորում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը BFM-TV հեռուստաալիքի վրա հղումով: Ըստ վերջինիս տվյալների, ձերբակալվածները փորձել են զենք գնել Ֆրանսիայում Լիոնի շրջանում ակումբներից մեկի վրա հարձակվելու նպատակով:

Բացի այդ, գրոհայինները մտադրվում էին Սիրիա մեկնել` մասնակցելու մարտական գործողություններին ծայրահեղական խմբավորումների կազմում:

Լիոնում և արվարձաններում շատ են մահմեդականները, ոստիկանությունը բազմիցս է այնտեղ իսլամիստ քարոզիչների գործունեությունը կասեցրել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովը հայտարարել էր, որ տարեսկզբից Ֆրանսիայի ոստիկանությունը և հատուկ ծառայությունները ահաբեկչության կասկածանքով 15 մարդ են ձերբակալել, որոնցից 5-ը կանգնել է դատարանի առջև: Նախարարը նշել էր նաև, որ «հարկավոր է արագ գործել, և մեր ձեռքը չպետք է դողա ահաբեկչության դեմ պայքարելիս»: Որպես անհապաղ լուծում պահանջող խնդիր նա նշել էր նաև ԵՄ արտաքին սահմանների հսկողության անհրաժեշտությունը:

2015-ի հունիսին Լիոնի արվարձանում միայնակ գործող ահաբեկիչ Յասին Սալհին սպանեց տրանսպորտային ձեռնարկության տնօրենին, որտեղ աշխատում էր, իսկ հետո փորձեց պայթեցնել քիմիական գործարանը:

2015-ի նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում իրականացվեց Փարիզում։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված:Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---