ԱԺ. ՄԻՊ թեկնածուները հայտնի կդառնան մինչև փետրվարի 9-ը

ԱԺ. ՄԻՊ թեկնածուները հայտնի կդառնան մինչև փետրվարի 9-ը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքի պաշտպանի թեկնածուները ԱԺ պետաիրավական հանձնաժողովին պետք է ներկայացվեն հնգօրյա ժամկետում: Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Վերջինս հիշեցրել է, որ խորհրդարանը երեկ ընդունել է ՄԻՊ թեկնածուների առաջադրման կարգը, ինչից բխում է, որ մինչև փետրվարի 9-ը ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամները պետք է հանձնաժողով ներկայացնեն թեկնածուներին, գրում է Tert.am-ը:

ՄԻՊ պաշտոնին նախնական հայտարարությունների համաձայն հավակնում են մի քանի թեկնածու:

Փետրվարի 2-ին 89 կողմ, 16 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն փետրվարի 3-ին ընդունել է «ՄԻՊ ընտրության կարգի» մասին ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով օբուդսմենի թեկնածու է առաջադրելու Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը:

Հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ստացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի երկրորդ հրաժարականը: Իր հրաժարականի մասին օմբուդսմենը հայտարարել է հունվարի 12-ին: Ըստ օրենքի, օմբուդսմենի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը:

Կարեն Անդրեասյանը անցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունների կատարմանը 2011-ի մարտի 3-ից:

Կարդացեք նաև՝ ԱԺ. ՄԻՊ թեկնածուին կառաջադրի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը

ՀՀ օմբուդսմենը ԱԺ է ներկայացրել 2-րդ հրաժարականը և խոսել պատճառների մասին

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---