Փետրվարի 4-6-ին տեղումներ չեն լինելու. Ջերմաստիճանը կբարձրանա

Փետրվարի 4-6-ին տեղումներ չեն լինելու. Ջերմաստիճանը կբարձրանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում փետրվարի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, 8-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Օդի ջերմաստիճանը 4-ի գիշերն էապես չի փոխվի, 4-5-ին` առավելապես ցերեկը, կբարձրանա 5-7 աստիճանով, 7-ի ցերեկը նույնքան կնվազի:

Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

Երևանում փետրվարի 4-6-ին, 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Երևանի փետրվարի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.50C (1970)

• Օդի նվազագույն ջերմաստիճան` -26.20C (1972)

• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.10C

Հունվարի 25-ի գիշերը հանրապետության տարածքում տեղացել է առատ ձյուն, առանձին հատվածներում եղել են ամսական նորմայի չափ տեղումներ:

Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում էր 87սմ-ի, Հրազդանում 86 սմ-ի, Ապարանում՝ 65 սմ-ի, Քաջարանում՝ 63 սմ-ի, լեռնային մարզերում բուք է և ցածր տեսանելիություն:

Հունվարի 26-ին շրջանների զգալի մասում ձյուն էր: Օդի ջերմաստիճանը 26-2-ին նվազել էր 13-15 աստիճանով, 29-30-ին՝ բարձրացել 4-6 աստիճանով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---