16 նոյեմբերի 2002 - 19:26 AMT
ԲԱՔՎԻ ԳԱԶԱՄՈՒՂՈՒՄ ՀԶՈՐ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ
Նոյեմբերի 15-ի երեկոյան հզոր պայթյուն է տեղի ունեցել Բաքվի գազամուղի Գարադաղի շրջանի տեղամասում: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, պայթյունի հետեւանքով սկսված ուժեղ հրդեհն սպառնում է ոչնչացնել մոտակա գազավերամշակման գործարանը: Պայթյունի հետեւանքով տուժած ձեռնարկության երկու աշխատակից ծանր այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ստույգ տեղեկատվություն այլ տուժածների վերաբերյալ չկա, քանի որ հրդեհը համակել է գազամուղին հարող մի քանի հեկտար տարածք: Հրշեջներին առայժմ չի հաջողվել մարել կրակը: