Ճապոնիան անհատույց $2.5 մլն գույք և տեխնիկա կտրամադրի ՀՀ փրկարար ծառայությանը

Ճապոնիան անհատույց $2.5 մլն գույք և տեխնիկա կտրամադրի ՀՀ փրկարար ծառայությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը փետրվարի 4-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը 200 մլն իենի (մոտ $2.5 մլն) գույքի և տեխնիկայի անհատույց տրամադրման վերաբերյալ։

«Գույքը տրամադրվում է սողանքների դեմ պայքարի ծրագրի շրջանակում։ Հայաստանի տարածքում գոյություն ունի երեք հազար սողանքային գոտի, որոնցից 168–ը` ակտիվ»,– ասաց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը։

Հայաստանի տարածքում գոյություն ունեն 2000-ից ավելի խոշոր սողանքներ (մոտ 500 կմ² տարածք), որոնցից շատերը գտնվում են բնակավայրերի (Դիլիջան, Իջևան, Կապան, Վանաձոր) սահմաններում: Ժամանակակից և անցյալի ակտիվությամբ սողանքային շարժընթացների մեծամասնությունը կապված է ակտիվ խզումնային գոտիների հետ, որոնց միջոցով տեղի են ունենում դանդաղ և երկրաշարժածին տեղաշարժեր։

Ողջաբերդի (Կոտայքի մարզ), Վեդիի (Արարատի մարզ) սողանքային խմբերը գենետիկորեն կապված են Գառնիի խզումնային երկրաշարժային ակտիվության հետ և ունեն շատ բարձր ակտիվություն, մշտապես վնասում են Երևան-Գառնի ավտոճանապարհը և հարակից գյուղերը։

Սողանքների դեմ պայքարելու համար կառուցվում են գետափերն ամրացնող ու ցամաքուրդային կառույցներ, կատարվում ծառատնկումներ և այլ միջոցառումներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---