Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ պատրաստ է ցամաքային գործողություն սկսել Սիրիայում 5 փետրվարի 2016 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի զինված ուժերը պատրաստ են մասնակցել ցամաքային գործողությանը Սիրիայում: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել թագավորության պաշտպանության նախարարի խորհրդական, Եմենի կառավարությանն աջակցող «արաբական կոալիցիայի» ներկայացուցիչ գեներալ Ահմեդ Ասիրին: «Սաուդյան Արաբիան պատրաստ է մասնակցել ցամաքային գործողությանը Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմում»,-մեջբերում է նրա խոսքը Al Arabiya հեռուստաալիքը: Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ խոսքը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի մասին է: Ավելի վաղ թագավորության ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը բազմիցս էր նշել, որ Էր Ռիադը երբեք չի բացառել Սիրիայում ճգնաժամի ռազմական հանգուցալուծման հնարավորությունը: Սաուդյան Արաբիայի հայտարարությունը հնչել է Ժնևում ՄԱԿ հովանու ներքո մեկնարկած միջսիրիական բանակցությունների կասեցման հաջորդ օրը: ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի գծով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ բանակցությունները կշարունակվեն Ժնևում փետրվարի 25-ին: Մինչդեռ ԱՄՆ Պետդեպը բանակցությունների հետաձգումը կապել է ռուսական օդուժի հարվածների հետ Սիրիայում: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին, հայտարարել է, որ ռուսական օդուժի հարվածները Հալեպի մերձակայքում գրեթե բացառապես ուղղված են սիրիական ընդդիմության դեմ: Մինչդեռ The Guardian-ին հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիան, հավանաբար, գործողությունները համակարգելու է Թուրքիայի հետ: Ինչպես նշել է պարբերականը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան մի քանի շաբաթ առաջ հատուկ մարմին են ստեղծել, որը զբաղվելու է ռազմական գործողությունների համակարգմամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» |