11 հունվարի 2007 - 15:59 AMT
ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի ուղղությամբ` Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնլ են ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Քիին (Մեծ Բրիտանիա), Գյունտեր Ֆոլկը (Գերմանիա) եւ Միրոսլավ Վիմետալը (Չեխիա): Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ղարաբաղյան կողմից դիտարկման առաքելությանն ուղեկցում էին ԼՂՀ Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: