11 հունվարի 2007 - 16:15 AMT
Վրաստանն այլեւս չունի՞ հայկական էլեկտրաէներգիայի կարիքը
Ներկա փուլում Վրաստանը հավելյալ էլեկտրաէներգիայի ներկրման կարիք չունի, այդ թվում եւ Հայաստանից, հայտարարել են «Էլեկտրաէներգետիկ համակարգի կոմերցիոն օպերատոր» (ESCO) ՍՊԸ-ում` մեկնաբանելով ռուսական ԶԼՄ-ներում տարածած տեղեկատվությունը այն մասին, որ վրացական կողմը չի հաստատել Հայաստանից էլեկտրաէներգիա ձեռք բերելու վերաբերյալ իր հայտը, որով նա դիմել էր հայկական կողմին 2006 թվականի վերջում:

Ըստ ESCO-ի ինֆորմացիայի, ներկա դրությամբ Վրաստանը էլեկտրաէներգիա է ներկրում հիմնականում Թուրքիայից Աջարիայի շրջանի էներգաապահովմանը աջակցելու համար` 1,5 մլն. կՎտ/ ժամ ծավալով, ընդ որում բարտերային պայմաններով: Ոչ մեծ ծավալով էլեկտրաէներգիայի (100-200 հազ. կՎտ/ ժամ) ներկրումներ են կատարվում նաեւ Ադրբեջանից, ինչը ապահովում է միայն երկու երկրների էլեկտրահամակարգերի զուգահեռ կայուն աշխատանքը: Պահանջվող էլեկտրաէներգիայի մնացած ծավալը Վրաստանն ստանում է ներքին աղբյուրքներից:

Ինչ վերաբերում է Վրաստանի հայտին Հայաստանից էլեկտրաէներգիա ստանալու վերաբերյալ, ապա խոսքը գնում էր ոչ թե հայկական, ինչպես դա գրում էր ռուսական ԶԼՄ-ները, այլ իրանական էլեկտրաէներգիայի ներկրման մասին Հայաստանի տարածքով, եւ որի հաշվարկները նորից կատարվելու էին բարտերային սխեմայով, ի դեպ խոսքը ավելի քիչ ծավալների մասին է, քան նշել են ռուսական ԶԼՄ-ները: Սակայն քանի որ Վրաստանը էլեկտրաէներգիայի որեւէ պակաս չի զգում, այդ սխեման, համենայն դեպս, դեռեւս չի գործածվի,- նշել են ESCO-ում, հաղորդում է Regnum-ը: