Independent. Էրդողանի քաղաքականությունը տանում է դեպի Թուրքիայի փլուզում 5 փետրվարի 2016 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փլուզման եզրին է հասցնում Թուրքիան, գրում է The Independen-ը` հավելելով, որ ներքին առճակատման և հարևանների հետ լարված հարաբերությունների հետևանքով պարտվողի դերում է հայտնվում թուրք ժողովուրդը: Նշվում է, որ մինչև 2002 թ, երբ իշխանության եկավ Էրդողանի ղեկավարած Արդարության և զարգացման կուսակցությունը, Թուրքիան հետևում էր Քեմալ Աթաթուրքի պատգամին` «խաղաղ է տանը, խաղաղ է` սահմաններին»: Այն ժամանակ երկիրը ՆԱՏՕ-ի հարգված անդամ էր` ԵՄ-ին անդամակցելու հեռանկարով: ԱԶԿ-ն ներկայանում էր որպես արևմտյան, բարենորոգիչ, նոր ազատական և աշխարհիկ կուսակցություն, իսկ եվրոպացի քաղաքական գործիչները Թուրքիային համարում էին «աշխարհիկ և ժողովրդավարական երկրի ոգեշնչող օրինակ»: Սակայն, ԱԶԿ-ի իշխանության գալուն պես իրավիճակը երկրում փոխվեց: Աթաթուրքի պատգամին փոխարինեց «զրո խնդիրներ հարևանների» հետ հայեցակարգը, որի արդյունքում Թուրքիան փչացրեց հարաբերություններն իր բոլոր հարևանների հետ, գրում է թերթը: Նրան հաջողվեց նույնիսկ Ռուսաստանին վանել` խոցելով ռուսական կործանիչը Սիրիայի երկնքում: Բացի այդ, Էրդողանը քաղաքացիական պատերազմ հրահրեց քրդերի հետ, որը «սպառնում է փլուզել Աթաթուրքի և նրա կողմնակիցների ստեղծած Թուրքիան»: Թուրքիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել քրդաբնակ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Դիարբեքիրի Սուր շրջանում, Շիրնակ գավառի Ջիզրե և Սիլոպի բնակավայրերում, Մարդինի որոշ հատվածներում, որտեղ շարունակվում են ուժայինների և գրոհայինների բախումները: Էրդողանը հետապնդում է այլախոհության ցանկացած դրսևորում, քննադատներին ու քաղաքական ընդդիմախոսներին դավաճաններ ու ահաբեկիչներ կոչելով, հայտնում է Gazeta.ru-ն: Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարեց, որ Թուրքիան փորձում է վերստեղծել Օսմանյան կայսրությունը` հավակնելով հարևանների տարածքային ամբողջականությանը: The National Interest-ն ավելի վաղ գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի անհեռատես քաղաքականության հետևանքով Անկարայի խնդիրները հարևանների հետ հասան գագաթնակետին, ինչպես նաև ամրապնդվեցին ահաբեկիչների դիրքերը սահմաններին: Ավելի վաղ The New York Times-ը գրել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անցել է չափը, հիշատակելով իր ուղերձում հիտլերյան Գերմանիան, ինչը զարմանալի չէ, հաշվի առնելով նրա բռնատիրական առաջնորդի կեցվածքը, որը հակված է խախտելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունն ու մյուս քաղաքական ազատությունները: Էրդողանը շատ հեռու է այն ժամանակներից, երբ նրան կարելի էր համարել մահմեդական մեծամասնության ժողովրդվարության հարգված առաջնորդ և հուսալի գործընկեր տարածաշրջանում, եզրակացրել է թերթը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |