Երեւանը պետք է հնարավորինս հեռվանա Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակման խնդրից

PanARMENIAN.Net - Պաշտոնական Երեւանը պետք է հնարավորինս հեռվանա Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակման խնդրից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը: «Ամերիկան մեծ տերություն է եւ ամեն դեպքում կնաշանակի նրան, ով նրան պետք է այս պահին: Դեսպանը պաշտպանելու է ԱՄՆ-ի շահերը. ներկա պահին Ամերիկային հենց դա է հարկավոր: Ըստ իս, պետք չէ ի սկզբանե մեր դեմ լարել ապագա դեսպանին»,- ասել է Գրիգորյանը: Նա նաեւ ընդգծել է, որ սփյուռքը, որը դեմ է հանդես գալիս Ռիչարդ Հոգլանդի թեկնածությանը, իր գործն է անում: «Նրանք ԱՄՆ քաղաքացիներ են եւ կարող են անել այն, ինչ պետքական են համարում: Հայաստանը չպետք է խառնվի»,- գտնում է Գրիգորյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---