Թուրքիայում ցեղասպանության տարիներին որպես ճամբար ծառայած որբանոցը կարող է առևտրի կենտրոն դառնալ

Թուրքիայում ցեղասպանության տարիներին որպես ճամբար ծառայած որբանոցը կարող է առևտրի կենտրոն դառնալ

PanARMENIAN.Net - Ներկայիս Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքում գտնվող «Դելիլլեր հանը» (Deliller Hanı, թարգմ.` Ապացույցների տուն) կոչված ավելի ուշ «Միլլեթ հանը» (Millet Hanı, թարգմ.`Ժողովրդական տուն) անունով անվանափոխված որբանոցը ցանկանում են առևտրի կենտրոն դարձնել:

Թուրքական Evrensel թերթի կայքի հաղորդմամբ` «Դելիլլեր հանը» ցեղասպանության ընթացքում կարճ ժամանակով որպես համակենտրոնացման ճամբար է ծառայել, ապա դարձել է որբանոց: Ուրֆայի այս որբանոցում են ապաստանել բազմաթիվ հայերի երեխաներ, որոնց համար բռնագաղթի ճանապարհին վերջին «կանգառ» է դարձել Ուրֆան, գրում է Ermenihaber.am-ը:

Շինությունը նախ հանձնվել է զբոսաշրջության նախարարությանը, այնուհետև մշակութային թանգարան հիմնելու նպատակով այն դրվել է նահանգային հատուկ կառավարման վարչությանը տրամադրության տակ: Թանգարանը, սակայն, չի հիմնվել: 2006-ին թուրքական մեծ հոլդինգներից մեկը շինությունը 5 աստղանի հյուրանոցի վերածելու ծրագիր է ներկայացրել, ինչը նույնպես չի հասցվել ավարտին: Այժմ էլ կառավարությունը ցանկանում է նախկին որբանոցը վերածել առևտրի կենտրոնի:

1950-ականներին Ուրֆայի բնակչության ավելի քան 50 տոկոսը քրիստոնյա է եղել, սակայն հանրապետական Թուրքիայի կիրառած քաղաքականության հետևանքով այստեղից վերացվել են նույնիսկ քրիստոնյաների հետքերը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---