Քյոլնի կառնավալի ժամանակ սեռական ոտնձգությունների 22 դեպք է արձանագրվել 6 փետրվարի 2016 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Քյոլնի ոստիկանությունը հայտնել է սեռական ոտնձգությունների 22 դեպքի մասին, որոնք արձանագրվել են կառնավալի պաշտոնական բացման օրը: Այդ մասին հայտարարել է քաղաքի ոստիկանապետ Միխաել Տեմեն: Ըստ նրա, առավել լուրջ է 2 դեպքը: Ինչպես հայտնել է Frankfurter Allgemeine Zeitung-ը, բելգիացի լրագրողուհու նկատմամբ սեռական ոտնձգությունը տեղի է ունեցել «աշխատող տեսախցիկի առջև»: Մյուս դեպքում կինը տուն էր վերադառնում վաղ առավոտյան, երբ հարձակվել են նրա վրա և «հավանաբար, բռնաբարել», ասել է Տեմեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Քյոլնում կառնավալի ժամանակ անվտանգությունն ապահովելու է 2 000 ոստիկան: Կառնավալը Քյոլնի և Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային շրջանի կարևոր մշակութային իրադարձություններից է, այն տևում է 6 օր: Ամանորի գիշերը Քյոլնի տաճարի հարակից հրապարակում 15-35 տարեկան մոտ 1000 տղամարդ էր հավաքվել: Ըստ վկաների ցուցմունքների, խմած տղամարդիկ շրջապատում էին կանանց, խլում նրանց դրամապանակներն ու բջջային հեռախոսները, իսկ նրանց, ով փորձում էր միջամտել, սպառնում էին հաշվեհարդարով: Կանայք ենթարկվել են նաև սեռական ոտնձգությունների: Հիմնականում հարձակվողները եղել են աֆրիկյան և արաբական արտաքինով երիտասարդ տղամարդիկ: Ըստ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային շրջանի ներքին գործերի նախարար Ռալֆ Եգերի, ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 1200 մարդ: Միայն Քյոլնում տուժած է համարվում 1049 կին, Դյուսելդորֆում` 113, Դորտմունդում` 28, Բիլեֆելդում` 19: Տուժածները հայտնել են կողոպուտի և սեռական ոտնձգությունների մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |