12 հունվարի 2007 - 18:51 AMT
«New York Life»-ն սկսել է փոխհատուցումների վճարումը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին
«New York Life» ընկերությունը, որը հայտարարել էր Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ 1885-ից 1915 թվականներն ընկած ժամանակահատվածում իրենց կյանքն ապահովագրած անձանց սերունդներին ապահովագրական գումարները վճարելու պատրաստակամության մասին, մինչեւ այժմ չէր ճշտում մուծմների մեխանիզմներն ու կարգը: Սակայն վերջերս տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ «Հաշտեցման հիմնադրամի» խորհուրդը հանձնարարել է Հայաստանում HSBC բանկին կազմակերպել եւ իրականացնել վճարումները: Բանկում հայտնել են, որ գումարն արդեն ստացվել է եւ վճարումները քաղաքացիներին արդեն սկսվել են: Ինչպես հայտնել է բանկի աշխատակիցը, գումարները վճարվում են ըստ ցուցակների, որը տրամադրել է Հիմնադրամի խորհուրդը: Միեւնույն ժամանակ, բանկի աշխատակիցը նշել է, որ Հիմնադրամն ինքը կուղարկի բոլոր շահագրգռված անձանց անվանական նամակներ, որոնց հիման վրա բանկն արդեն կսկսի գումարներ վճարել: Բացի այդ, նա համոզված է, որ առաջիկայում գումարների ստացման կարգի մասին համապատասխան տեղակատվություն կփոխանցվի ԶԼՄ-ներին: HSBC-ի աշխատակիցը նաեւ նշել է, որ բոլոր շահագրգռված անձինք, որոնք Հիմնադրամից դրական պատասխան են ստացել, կստանան փոխհատուցումներ: Հնարավոր է, որ ինչ-որ մեկն ավելի շուտ ստանա, իսկ ինչ-որ մեկը` ուշ, սակայն նրանք բոլոր համապատասխան գումար կստանան: Լրիվ հնարավոր է, որ գործընթացը կձգձգվի ավելի քան մեկ ամիս, հաղորդում է Regnum-ը:

Հիշեցնենք, որ «New York Life» ապահովագրական ընկերությունը, ընդունելով Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը վեարապրած եւ 1885-ից 1915 թվականներն ընկած ժամանակահատվածում իրենց կյանքն ապահովագրած անձանց սերունդների 2515 դիմում, նոյեմբերի 11-ին սկսել է վճարումները: Հայաստանում ապրող Ցեղասպանության զոհերի հարազատների փոխհատուցման գումարի չափը կազմում է $3,6 մլն., եւս $2,7 մլն. կստանան ԱՄՆ հայերը: Ընդհանուր առմամբ, փոխհատուցում կստանան աշխարհի 26 երկրներում ապրող հայեր: Փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմում է մոտ $8 մլն.: Փոխահուցումները հատկացնելուց հետո կմնա մոտ $3 մլն., որը կբաժանվի բարեգործական ընկերություններին: