12 հունվարի 2007 - 18:53 AMT
Հայ-թուրքական սահմանի փակումը քաղաքական քայլ չի հանդիսանում
Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից քաղաքական նպատակների հասնելը Հայաստնի հետ սահմանի փակման միջոցով քիչ հավանական է: Այդ մասին Երեւանում հայտարարել է Համաշխարհային տնտեսության ինստիտուտի ավագ տնտեսագետ, ԱՄՆ միջազգային առեւտրի եւ ներդրումային քաղաքականության նախկին փոխնախարար Գերի Հաֆբաուերը: Նրա խոսքերով, նման պատժամիջոցները երբեք չեն հանգեցրել տնտեսական, քաղաքական կամ հասարակական նպատակների իրականացմանը: «Առեւտրաշրջանառության եւ ներդրումների ծավալի սահմանափակումը կարող է բերել երկու երկրների տնտեսական աճի նվազման»,- նշել է նա:

Իր հերթին, ամերիկացի փորձագետ Բրայան Ռոբերթսը նշում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է ադել տրանսպորտային փոխադրումների գների նվազման վրա, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի եւ Թուրքիայի եւ երրորդ երկրների առեւտրական հարաբերությունների վրա: