Թուրքիայի մշտական ներկայացուցիչ. Մոսկվան խուսափում է Անկարայի հետ շփումից

Թուրքիայի մշտական ներկայացուցիչ. Մոսկվան խուսափում է Անկարայի հետ շփումից

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիտ Չեվիկը հայտարարել է, որ ռուսական ՍՈւ-24-ի հետ կապված միջադեպից հետո Մոսկվան խուսափում է անմիջական շփումից Անկարայի հետ:

Փետրվարի 3-ին Թուրքիան նամակ էր հղել ՄԱԿ ԱԽ նախագահին` «հունվարի 29-ին ևս մեկ ռուսական օդանավի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելու մասին»: Փաստաթուղթը հրապարակվել է փետրվարի 8-ին:

Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հունվարի 29-ին ռուսական ՍՈւ-34 ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ ռուսական ավիախմբի կողմից Թուրքիայի օդային տարածքը չի խախտվել, իսկ թուրքական կողմի հայտարարությունն անվանեց «զուտ քարոզչություն»:

ՄԱԿ-ին հասցեագրված նամակում Չեվիկը նշում է, որ «միջադեպից հետո Թուրքիան նաև նախագահների հեռախոսազրույցի նախաձեռնությամբ հանդես եկավ: Ցավոք, նոյեմբերի 24-ի միջադեպից հետո ռուսական կողմը ձեռնպահ է մնում ուղիղ շփումներից»,-ասվում է փաստաթղթում:

Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունից հետո հունվարի 29-ին Էրդողանը հայտարարեց, թե ցանկանում է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահի հետ: Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը հայտնեց, որ Պուտինին զեկուցվել է «Էրդողանի ցանկության մասին»: Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը փետրվարի 6-ին իր հերթին հայտարարեց, որ Էրդողանը փորձում է կապ հաստատել Պուտինի հետ, սակայն «ռուսական կողմը չի արձագանքում», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցրել է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

Ավելի ուշ թուրքական իշխանությունները ռուսական «An-30B» ինքնաթիռին չեն թույլատրել դիտորդական թռիչք կատարել Թուրքիայի օդային տարածքով::

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---