Թուրքիայի փոխվարչապետ. Երկիր կարող է ժամանել ևս 600.000 սիրիացի փախստական 9 փետրվարի 2016 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի Հալեպ նահանգում անդադար մարտերի պատճառով Թուրքիայում ենթադրում են, որ երկիր կժամանի ևս 600.000 փախստական։ Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։ Նա նաև նշել է, որ այդ ցուցանիշը «թույլատրելիներից վատագույնն» է, Deutsche Welle-ին հղումով գրում է Tert.am-ը: Վերջին օրերին սիրիական կառավարական զորքերը, որոնց աջակցում են ռուսական ռազմական ուժերը, առաջ են շարժվել դեպի նախկինում ընդդիմադիրների կողմից գրավված Հալեպի միջնաբերդ։ Տասնյակ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները և շարժվել դեպի թուրքական սահման: Գործողությունների պլանը, որը համաձայնեցվել է 2015թ. նոյեմբերին ԵՄ-ի և Անկարայի կողմից, պահանջում է Թուրքիայից առավել արդյունավետ պաշտպանել իր սահմանները, որպեսզի դադարեցվի փախստականների չվերահսկվող հոսքը դեպի Եվրոպա: Դրա դիմաց Անկարան պետք է ստանա մոտ 3 մլրդ եվրո` իր տարածքում 2.7 մլն փախստականի անհրաժեշտ ամենով ապահովելու համար։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |