Իրաքի զինուժը հսկողություն է հաստատել Էր Ռամադիի արևելյան մասում 9 փետրվարի 2016 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Իրաքի զինված ուժերն իրենց լիակատար հսկողության տակ են վերցրել Անբար գավառի ռազմավարական նշանակության Էր Ռամադի քաղաքի արևելայն մասը, հայտնել է «Աս Սումարիա» հեռուստաալիքը: Ըստ ստացված տվյալների, գործողության արդյունքում ոչնչացվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տասնյակ անդամներ: Այժմ մարտերը շարունակվում են Հասեյբա արվարձանում: Իրաքի զինված ուժերում կորուստների մասին տվյալներ չեն հրապարակվել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 2015-ի վերջում Իրաքի զորքերն ազատագրեցին «Իսլամական պետության» գրոհայիններից Ռամադիի նախկին կառավարական համալիրը, որտեղ գտնվում էր գրոհայինների հենակետը: «Հաջորդ քայլը կլինի դիմադրության լոկալ օջախների չեզոքացումը, որոնք դեռ կարող են լինել քաղաքում»,-այն ժամանակ հայտարարել էր Իրաքի ԶՈւ ներկայացուցիչ Սաբահ ալ Նումանին: Ռամադիի գրավումը 2014-ից ի վեր իրաքյան զինված ուժերի ամենամեծ հաջողություններից մեկն է համարվում: «Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին Կլաարը հուսադրող է անվանել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկի մասին լուրը «ԵՄ–ն լիովին սատարում է բանակցային գործընթացին, որի նպատակը համապարփակ և կայուն կարգավորումն է»,–գրել է նա Արսեն Խառատյան․ Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է Նա նշել է, որ ՀՀ–ն ռազմավարական տարածք է տալիս՝ առանց որևէ անվտանգային երաշխիք ստանալու |