Թուրքաբնակ մոտ 200 000 քուրդ փախստական է դարձել

Թուրքաբնակ մոտ 200 000 քուրդ փախստական է դարձել

PanARMENIAN.Net - Թուրքիայի արևելյան առավելապես քրդաբնակ շրջանների մոտ 200 հազար բնակիչ հեռացել է տներից վերջին ամիսներին թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով: Այդ մասին հայտարարել է «Գոչ դեր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Իլմազ Քանը:

«Բախումները շարունակվում են, խաղաղ բնակիչները հեռանում են տներից: Շըրնաք գավառի Ջիզրե քաղաքից մոտ 100 հազար մարդ է փախել, Դիարբեքիրի Սուրից` մոտ 35 հազար, մոտ 200 հազար մարդ հեռացել է տնից»,-ասել է Քանը:

Ըստ նրա, փախստականների մեծամասնությունը մնացել է իր կամ հարևան քաղաքներում` բարեկամների ու ծանոթների մոտ: «Քրդերի մոտ ընդունված է օգնել միմյանց, այդ պատճառով փախստականների ճամբարներ դեռ չունենք, քանի դեռ փախստականները դեռ այդքան շատ 9en: Որոշ բնակարաններում արդեն 20, 30, նույնիսկ 40 մարդ է ապրում»,-ասել է նա:

Պարզ չէ, թե որտեղ են նրանք բնակվելու, երբ ռազմական գործողություններն ավարտվեն` շատ տներ քանդված են: Ըստ ականատեսների, հատկապես տուժել են Ջիզրե և Սիլոպի քաղաքները: Նա նշել է, որ աշակերտներն ու ուսանողները չեն հաճախում դասերի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Դեռևս իրավիճակը վերահսկվում է, սակայն եթե հակամարտությունը թեժանա, մարդիկ կփախչեն դեպի Թուրքիայի արևմուտք, կամ նույնիսկ Եվրոպա»,-զգուշադրել է Քանը:

Ինտենսիվ մարտեր են ընթանում Դիարբեքիրում: Ամբողջ քաղաքով մեկ լսվում են տանկերի համազարկեր: Մշտապես պտտվում են ոստիկանական ուղղաթիռները: Վերջին ամիսներին Սուրը վերածվել է ՔԱԿ գրոհայինների և թուրքական բանակի դիմակայության վայրի: Շրջանը շրջափակաված է ոստիկանների կողմից, նրանք գնդակոծում են քրդերի դիրքերը: Դիարբեքիրի քաղաքապետ Ֆիրաթ Անլին հայտնել է, որ Սուրի 70 հազար բնակիչներից մոտ 50 հազարը հեռացել է իր տներից:

Դիարբեքիրի 4 թաղամասում հայտարարվել է պարետային ժամ: Թուրքական ԶՈՒ-ն պարետային ժամի ընթացքում իրականացրել է լայնածավալ գործողություններ` քուրդ գրոհայինների փորած խրամատները ծածկելու, բարիկադները հեռացնելու և ինքնաշեն ռումբերը հայտնաբերելու ուղղությամբ:: Թուրք ուժայինները արգելք են դրել փողոց դուրս գալու վրա: Ջիզրեում և Սուրում շարունակվում են փողոցային բախումները:

Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի քան 850 քուրդ գրոհային: Քուրդ ակտիվիստները պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---