ԶԼՄ. Fitch-ը մտադիր է վերանայել Ադրբեջանի վարկային վարկանիշը 9 փետրվարի 2016 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը պատրաստվում է փետրվարի 26-ին վերանայել Ադրբեջանի վարկային վարկանիշը: Այս մասին հայտնում են Sberbank Investment Research -ի վերլուծաբանները: «Հունվարի 29-ին S&P-ն իջեցրեց Ադրբեջանի վարկային վարկանիշը մեկ աստիճանով՝ դարձնելով BB+: Փետրվարի 5-ին Moody’s-ն Ադրբեջանի վարկային վարկանիշն իջեցրեց մեկ աստիճանով՝ մինչև Ba1, և այն տեղադրեց հետագա հնարավոր նվազեցման ցուցակում»,- նշում են վերլուծաբաններն իրենց զեկույցում, գրում է Haqqin.az-ին հղումով գրում է Aravot.am-ը: Տվյալ որոշումը պայմանավորված է երկրի տնտեսության համար նավթի գների անկման պատճառով առաջացած ծանր հետևանքներով: Տարբեր վարկանիշային կազմակերպությունների կողմից վարկանիշի իջեցումը պայմանավորված է տնտեսության կտրուկ անկմամբ և բյուջեի ու վճարային հաշվեկշռի վրա ուժեղ ճնշումների հետ: «Մենք ենթադրում ենք, որ այն նույնպես (Fitch-ը-խմբ.) կնվազեցնի Ադրբեջանի վարկանիշը: Չի բացառվում է, որ Fitch-ը դա կանի ավելի շուտ, քան նախատեսվում էր»,- ասվում է զեկույցում: Ըստ բրիտանական Financial Times-ի, Ադրբեջանի իշխանությունները մտադիր էին 4 մլրդ դոլարի վարկ ստանալ ԱՄՀ-ից և Համաշխարհային բանկից: Սակայն Ալիևը հերքել էր այդ հաղորդագրությունները` անվանելով դա «հակաադրբեջանական ուժերի կեղծիք», և հավալել, որ Ադրբեջանն արտերկրի ֆինանսական աջակցության կարիք չունի: Կարդացեք նաև՝ Բաքուն վարկեր չի ստանա. Միջազգային ֆինանսական կառույցների հետ համաձայնություն չկա Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |