Ստոլտենբերգ. Վրաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Ստոլտենբերգ. Վրաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին անդամակցելուն

PanARMENIAN.Net - Վրաստանը մոտենում է անդամակցությանը ՆԱՏՕ-ին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում: Ըստ նրա, «Վրաստանն ունի բոլոր գործիքներն անդամակցությանը պատրաստվելու համար»:

«Վրաստանն ունի տարեկան ազգային ծրագիր, կա Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողով, միջոցառումների փաթեթ: Այսօր մենք առաջ ենք շարժվում, մենք իրականացնում ենք 2014-ին Ուելսում համաձայնեցված միջոցառումների փաթեթի տարբեր բաղադրիչները»,-ասել է նա լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե կարող է Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալ` շրջանցելով ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Գործողությունների ծրագիր ներկայացնելու անհրաժեշտությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ստոլտենբերգը նշել է, որ ծրագիրը «քաղաքական կարգավիճակ է, որը տրամադրում են դաշնակիցները կոնսենսուսի հիման վրա: Փետրվարի 11-ին Բրյուսելում տեղի կունենա Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը ՊՆ ղեկավարների մակարդակով:

2015-ի օգոստոսին Վրաստանում բացվեց Վրաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնը: Կենտրոնի բացումը նախատեսված էր ՆԱՏՕ-Վրաստան գործակցության փաթեթով, որն ընդունվել է 2014-ի սեպտեմբերին Ուելսում կայացած դաշինքի գագաթնաժողովում: Վրաստանն ակնհայտ առաջընթացի է հասել ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին` քաղաքական և դատական համակարգերի բարեփոխման գործում արձանագրած նվաճումների շնորհիվ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ որոշում կարող է Վրաստանն ակնկալել 2016-ին կայանալիք Վարշավայի գագաթնաժողովում, Ստոլտենբերգն ասել է, որ չի կարող նախապես խոսել այդ մասին: «Ես իրոք չեմ կարող նախապես ասել, թե ինչ որոշում կկայացվի Վարշավայում, սակայն կարող եմ ասել, որ Վրաստանն արդեն ստացել է անհրաժեշտ գործիքներն առաջ շարժվելու և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին առաջընթաց գրանցելու համար: Առաջընթացն ակնհայտը է»,-ասել է նա:

Վրաստանի ինստիտուցիոնալ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ մեկնարկեց 1994 թվականին, երբ Վրաստանը դարձավ «Գործընկերություն հանուն խաղաղության» (PfP — Partnership for Peace) ծրագրի մասնակից: 2004 թ. «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի և ՆԱՏՕ-ի գործակցությունն ավելի ակտիվացավ: Վրաստանը մտադիր է 2016-ին «Անդամակցության գործողությունների ծրագիր» ստանալ ՆԱՏՕ-ից:

Ավելի վաղ Մոսկվան հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի շահերից բխող ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Վրաստանում սպառնալիք կստեղծի կայունությանն Անդրկովկասում: Վրաստանում նաև գործում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող լեռնային հրաձիգների հենակետը Սաչխերեում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---