Թուրքիայում զբոսաշրջիկների ամրագրումները նվազել են 40%-ով 9 փետրվարի 2016 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում շարունակում է անկում գրանցվել երկրում տիրող իրավիճակի պատճառով: Թուրքական Milliyet թերթի տեղեկացմամբ՝ Գերմանիայում գործող TUI միջազգային զբոսաշրջային գործակալության միջոցով արվող ամրագրումները նույնպես նվազել են: Ինչպես հայտնել են գործակալությունից, 2016 թվականի ամռային հանգստի համար Թուրքիայի հյուրանոցներում ամրագրումներ անողների թիվը նվազել է 40%-ով: Զբոսաշրջային գործակալությունը նշել է, որ թուրքական հյուրանոցներում ամրագրումների անկման պատճառով իր հաճախորդներին ներկայացնում է Թուրքիային այլընտրանքային ուղղություններ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական Անթալիայի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը հայտարարել է, որ ընթացիկ տարվա հունվարին Անթալիա այցելած ռուս զբոսաշրջիկների քանակը նվազել է 5 անգամ` նախորդ տարվա համեմատ: Ռուս զբոսաշրջիկների այցելությունների քանակի ռեկորդային անկումը մտահոգել է Անթալիայի բնակիչներին: Ըստ Անթալիայի մշակույթի և զբոսաշրջության վարչության տվյալների, ընթացիկ տարվա հունվարին Ռուսաստանից Անթալիա է այցելել ընդամենը 2427 զբոսաշրջիկ, այն դեպքում, երբ 2015-ի հունվարին այդ ցուցանիշը կազմել է 12 870 մարդ, իսկ հանգստացողների ընդհանուր թիվը հունվարին ամենացածրն է եղել վերջին 10 տարում: Կարդացղեք նաև՝ Հունվարին զբոսաշրջիկների հոսքն Անթալիա նվազագույնն է եղել վերջին 10 տարում Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |