Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսում հայ-թուրքական սահմանի հարցն է բարձրացրել

Գարո Փայլանը Թուրքիայի մեջլիսում հայ-թուրքական սահմանի հարցն է բարձրացրել

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում քննարկել են մեծ առևտրային կենտրոնների քանակի ավելացման հարցը:

Քննարկմանը մասնակցող հայազգի պատգամավոր Գարո Փայլանը ելույթի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի փակ լինելուն` նշելով, որ դրա բացման պարագայում Հայաստանն իր առևտրի մեծ մասը Թուրքիայի հետ կաներ, Sondakika-ին հղումով գրում է Errmenihaber.am-ը:

Փայլանը մասնավորապես ասել է.

«23 տարի է, ինչ Հայաստանի հետ սահմանը փակ է: Հիմնավորումը Ղարաբաղն է: Եթե սահմանը բաց լիներ, Հայաստանն իր առևտրի երեք չորրորդը Թուրքիայի հետ կիրականացներ: Մարդիկ կգային-կգնային: Հարաբերությունները կզարգանային: Գուցե այդպիսով Ղարաբաղի հարցն էլ լուծվեր: Երկու կողմերն էլ կարող էին այդ հարաբերությունները զարգացնել, և խնդիրները կլուծվեին»:

Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված ընտրությունների արդյունքում 65 տարվա ընդմիջումից հետո խորհրդարանում միանգամից երեք հայազգի պատգամավոր է ընտրվել՝ Իշխող ԱԶ կուսակցությունից լրագրող Մարգար Եսայանը, ԺԴԿ-ից` Գարո Փայլանը, ԺՀԿ-ից՝ Սելինա Դողանը, որը դարձել է առաջին հայազգի կին պատգամավորը թուրքական խորհրդարանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---