Շախմատի Եվրոպայի վետերանների առաջնությունը՝ Երևանում

Շախմատի Եվրոպայի վետերանների առաջնությունը՝ Երևանում

PanARMENIAN.Net - 2016-ի շախմատի Եվրոպայի վետերանների առաջնությունը կկայանա Երևանում: Այս մասին հայտնում է Եվրոպայի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Առաջնությունը տեղի կունենա Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, հունիսի 4-14-ը, կանցկացվի երկու տարիքային խմբերում՝ 50-64 տարեկանների և 65-ից բարձր: Հաղթողները կորոշվեն շվեյցարական մրցակարգով, 9 տուրում:

Մրցանակային հիմնադրամը կազմում է 10.000 եվրո: Տղամարդկանց մրցումներում կպարգևատրվեն 1-7-րդ տեղերը, կանանց՝ 1-3-րդը:

Առաջնության մասնակիցները կհանգրվանեն «Անի Պլազա» հյուրանոցում:

Հայաստանում անցկացվել են ՀՇՖ-ի կազմակերպած բազմաթիվ խոշոր միջազգային մրցաշարեր, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններ։ 1996-ին Երևանում անցկացվել է 32-րդ համաշխարհային օլիմպիադան, 2001-ին՝ աշխարհի 5-րդ թիմային առաջնությունը: 2014-ի մարտին Երևանում կայացավ Եվրոպայի անհատական առաջնությունը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---