ՄԱԿ-ն ու ԵՄ-ն Թուրքիային կոչ են անում բացել սահմանները սիրիացի փախստականների համար

ՄԱԿ-ն ու ԵՄ-ն Թուրքիային կոչ են անում բացել սահմանները սիրիացի փախստականների համար

PanARMENIAN.Net - Միացյալ ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ) ու Եվրամիությունը (ԵՄ) Թուրքիային կոչ են արել բացել սահմանները սիրիացի գաղթականների առաջ:

Մասնավորապես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) խոսնակ Ուիլյամ Սպինդլերը հայտարարել է. «Մենք պահանջում ենք, որպեսզի Թուրքիան բացի սահմանները վտանգից փախչող և օգնության կարիք ունեցող բոլոր սիրիացի քաղաքացիական անձանց համար՝ ինչպես որ արել է մինչև հիմա»:

Նա ընդգծել է, որ թեև Թուրքիան ապաստան է տվել Սիրիայից փախած վիրավոր և խիստ կարիքավոր անձանց, այնուամենայնիվ, սահմանին դեռ հազարավոր փախստականներ են սպասում, Habertürk-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Փետրվարի սկզբին նմանատիպ կոչ էր հնչեցվել նաև Ամստերդամում կայացած նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Նշյալ հանդիպմանը Հոլանդիայի արտգործնախարար Բերտ Կոենդեսը հայտարարել էր.

«Տեսել եմ Թուրքիայի սահմանով մեկ սփռված փախստականների լուսանկարները: Մարդասիրական օգնության կարիք ունեցող այս մարդկանց առջև պետք է բացվեն սահմանները: ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բաձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ևս կիսում է այս կարծիքը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---