Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման բոլոր ասպեկտները գտնվում են Անկարայի ձեռքերում

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման բոլոր ասպեկտները գտնվում են Անկարայի ձեռքերում. սահմանների բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այդ մասին երեւանյան մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ամերիկացի փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, այսօր ամեն ինչ կախված է Թուրքիայի ներկայիս «գաղափարախոսական հեղափոխության» արդյունքներից, ինչ ճանապարհով այն կգնա: «Այժմ երկրում տեղի է ունենում թուրքական ազգային ինքնագիտակցության վերաիմաստավորում: Եվրաինտեգրման կողմնակիցները ձգվում են դեպի Արեւմուտք, իսլմաիստները, բնականաբար, դեպի Արեւելք: Ամն ինչ կախված է նրանից, թե ինչ ուժեր իշխանության գլուխ կգան մայիսի նախագահական եւ նոյեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո: Սակայն կարելի է հստակ ասել, որ եթե Հայոց ցեղասպանության հարցը դիտարկենք դիվանագիտական տեսանկյունից, դա Թուրքիայի համար փակուղի է: Եւ Հայաստանը շատ ճիշտ է անում, երբ հայտարարում է, որ պատրաստ է երկխոսության առանց նախապայմանների»,- ընդգծել է փորձագետը: Միեւնույն ժամանակ, նա գտնում է, որ Թուրքիան դարձել է Ադրբեջանի գերին եւ այդ պատճառով չի կարող համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ: «Հայոց ցեղասպանութան ճանաչումը առաջնային չէ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար, այն ավելի շուտ Թուրքիայի ապագայի համար է պետք»,- ասել է Ռիչարդ Գիրագոսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---