ԱԳ փոխնախարարը Չինաստանում ՀՀ դեսպան է նշանակվել10 փետրվարի 2016 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 10-ին հրամանագրեր է ստորագրել Սերգեյ Մանասարյանին արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու և նրան Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Պեկին): Հրամանագրերը տեղադրվել են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։ Սերգեյ Մանասարյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է, աշխատել է էկոնոմիկայի նախարարությունում, զբաղեցրել է վարչապետի օգնականի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, կառավարության քարտուղար-նախարարի պաշտոններ, 1999-2005թթ. աշխատել է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան: Համատեղության կարգով եղել է Հայաստանի Հանրապետության դեսպան նաև Մարոկկոյում, Լիբիայում, Եթովպիայում, Սուդանում և Օմանում: 2005-2010թթ. աշխատել է Բուլղարիայում ՀՀ դեսպան: Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: 2008-ից 2016-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան էր Արմեն Սարգսյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |