«Ռոսսելխոզնադզորն» արգելել է ցեցով վարակված հայկական տոմատի ներմուծումը (Թարմացված)10 փետրվարի 2016 - 14:23 AMT PanARMENIAN.Net - «Ռոսսելխոզնադզորն» արգելել է ՀՀ-ից ՌԴ Կրասնոդարի երկրամաս 22 տոննա տոմատի ներմուծումը: Պատճառը տոմատի խմբաքանակում հարավամերիկյան տոմատի ցեցի հայտնաբերումն է: Ինչպես գրում է կրասնոդարյան «Յասնո» պարբերականը, տոմատի խմբաքանակն ուղարկվել է հետ` Հայաստան: Ցեցը հայտնաբերվել է Հայաստանից եկող տոմատի խմբաքանակի մեջ առաջին անգամ: Վնասատւից տուժում են ոչ միայն դաշտային պլանտացիաներն, այլև ջերմոցային տնտեսությունները. ցեցի պատճառով կարող է ոչնչացվել բերքի 25-100%-ը: Ավելի ուշ «Ռոսսելխոզնադզորը» հերքել է հայկական տոմատի արգելքի մասին տարածված լուրն ու ներողություն է խնդրել թյուրիմածության համար: Ըստ տարածված հաղորդագրության, չի բացառվում որ վարակված տոմատը փորձել էին ներմուծել ՌԴ այլ երկրից` հայկական արտադրանքի անվան տակ: Ավելի վաղ դաբաղի պատճառով արգելվել էր Հայաստանից չմշակված մսի ու կենդանի անասունների ներմուծումը Ռուսաստան։ Ներմուծման արգելքը հիմնականում վերաբերում էր անասնապահական ապրանքներին, կենդանիներին, որոնք կարող են վարակվել դաբաղով. արգելվում է խոզի, ոչխարի, այծի, ցուլի, գոմեշի, տավարի մսի, ինչպես նաև կաթից ստացված մթերքների ներմուծումը, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր աստիճանի ջերմային մշակում չեն անցել։ Ռուսաստանը արգելել է նաև Հայաստանից բրդի, կաշիների, մորթիների, խոզանակի մազի ներմուծումը, որոնք նույնպես վիրուսը ոչնչացնող երաշխավորված մշակումներ չեն անցել։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |