ՀՀ-ում USAID-ի ղեկավար Քարեն Հիլիարդին կփոխարինեն10 փետրվարի 2016 - 14:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը կգլխավորի Դեբորա Գրիզերը: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողներին ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ներկա ղեկավար Քարեն Հիլիարդը: Վերջինիս խոսքով՝ իր լիազորությունների ժամկետը ավարտվում է մայիսին, գրում է Arka.am-ը: 2012-ից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը ղեկավարում է դոկտոր Քարեն Հիլիարդը: Ուենալով ավելի քան 20 ըարվա փորձ դիվանագիտական ծառայությունում` Հիլիարդը իր նախորդ պաշտոնում հանդիսացել է ԱՄՆ ՄԶԳ Ներկայացուցիչը Մոնղոլիայում: 2007-2011 թթ. նա Առաքելության տնօրեն էր Ջամայկայում: Մինչ այդ նա Վաշինգթոնում Գործակալության Գլոբալ առողջության բյուրոյի Ռազմավարական պլանավորման և բյուջեի գրասենյակի տնօրենն էր, իսկ 2003-2006թթ.` Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի տարածաշրջանում Տարածաշրջանային տնօրենի տեղեկալը: Նրա նախորդ նշանակումների շարքում են նաև Հաիթին, Մալավին, Նիկարագուան, Օմանը և Եգիպտոսը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |