Թենիսիստուհի Անի Ամիրաղյանն Անթալիայի մրցաշարի 1/8-ում է10 փետրվարի 2016 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանն Անթալիայում մասնակցում է ITF կարգի երրորդ անընդմեջ մրցաշարին: GD Tennis Cup Women's մրցաշարն ունի $10.000 մրցանակային ֆոնդ: Խաղարկության առաջին փուլում Ամիրաղյանը մրցել է Կարոլինա Կուրցի հետ և դժվարին հաղթանակ է տոնել: Առաջին խաղափուլում ավստրիացին հաղթել է 6:2 հաշվով, սակայն հաջրդող երկու սեթերում 22-ամյա հայուհին առավելության է հասել 6:4 և 6:3 հաշիվներով: Անթալիայում հունվարին անցկացված մրցաշարերից մեկում Ամիրաղյանը հասել էր կիսաեզրաձակիչ: Այս հաղթնակի շնորհիվ Ամիրաղյանը մտել է 1/8 եզրափակիչ, որտեղ մրցելու է բրիտանուհի Աննա Բրոգանի հետ, գրում է Armsport.am-ը: Ամիրաղյանը մասնակցում է նաև զուգաղաղի մրցաշարին, որում իտալուհի Նատաշա Պիլուդուի հետ մտել են քառորդ եզրափակիչ: Փետրվարի 8-ին թենիսի կանանց ասոցիացիան (WTA) հրապարակել է պրոֆեսիոնալ թենիսիստուհիների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը վերջին շաբաթվա ընթացքում բարձրացել է 73 տեղով և այժմ 646-րդ հորիզոնականում է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |