ՌԴ-ն հերքել է հայկական տոմատի ներմուծման արգելքի լուրը

ՌԴ-ն հերքել է հայկական տոմատի ներմուծման արգելքի լուրը

PanARMENIAN.Net - Ռուսական «Ռոսսելխոզնադզոր»-ը հերքել է Հայաստանից մատակարարված լոլիկի Կրասնոդարի երկրամաս մուտքը արգելելու մասին ավելի վաղ արված հայտարարությունը:

Տարածված հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է, որ կան կասկածներ, որ տոմատը բերվել է այլ երկրից, կեղծած փաստաթղթերով: Խմբաքանակի փաստաթղթերն ստուգվում են:

Ըստ ավելի վաղ տարածված տեղեկության, 22 տոննա տոմատի մուտքը ՌԴ արգելվել էր խմբաքանակում հարավամերիկյան տոմատի ցեց հայտնաբերելու պատճառով: Նշվում էր, որ Ցեցը հայտնաբերվել է Հայաստանից եկող տոմատի խմբաքանակի մեջ առաջին անգամ: Վնասատուից տուժում են ոչ միայն դաշտային պլանտացիաներն, այլև ջերմոցային տնտեսությունները. ցեցի պատճառով կարող է ոչնչացվել բերքի 25-100%-ը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---