15 հունվարի 2007 - 18:31 AMT
Ադրբեջանը Վրաստանին $200 մլն.-ի չափով վարկ կտրամադրի երկաթուղու կառուցման համար
Ադրբեջանը Վրաստանին $200 մլն.-ի չափով վարկ կտրամադրի` 25 տարով, երկաթուղու կառուցման համար` 1 տոկոս տոկոսադրույքով: Այդ մասին համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը եւ Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գեորգի Արվելաձեն Թբիլիսիում հունվարի 13-ին: Ինչպես ասվում է Ադրբեջանի կառավարության հաղորդագրության մեջ, համաձայնագիրը ուժի մեջ կմտնի երկու երկրների խորհրդարանների կողմից հաստատվելուց հետո: Ապա ֆինանսական համաձայնագիր կստորագրվի գործակալ բանկերի միջեւ: Ադրբեջանական կողմից գործակալի դերում հանդես կգա Համաշխարհային բանկը: Ըստ համաձայնագրի, վարկը կուղվի Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցմանը, հաղորդում է realazer.net-ը:

Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղային տրանսպորտային միջանցքի կառուցման նախագիծը ներառում է Կարս-Ախալքալաք երկաթուղային ճյուղի կառուցումը` 98 կմ երկարությամբ, որոնցից 68 կմ-ը անցնում է թուրքական տարածքով, 30-ը` վրացական: Նաեւ որոշակի վերանորոգում է անհրաժեշտ Ախալքալաք-Թբիլիսի հատվածում: Կառուցման աշխատանքները Թուրքիայում գնահատվում են $220 մլն., Վրաստանում` $202 մլն:

Հոկտեմբերին Բաքվի նախարարական հանդիպման արդյունքներով երեք երկրների միջեւ պայմանավորվածություն է հաստատվել մեկ ամսվա ընթացքում համաձայնեցնել նախագծի իրականացման բոլոր փաստաթղթերը, եւ ստորագրել դրանք մինչեւ տարվա վերջ, որպեսզի 2007 թվականից սկսվի ֆիզիկական կառուցումը: