Մարզահամերգային համալիրը վաճառելու որոշումը չեղարկվել է11 փետրվարի 2016 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փետրվարի 11-ին չեղյալ է համարել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ը վաճառելու մասին 2015-ի իր որոշումն ու լուծարել է «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ընկերության հետ կնքված առուվաճառքի պայմանագիրը։ Չեղարկման հիմնավորումը այն է, որ ընկերությունը սահմանված ժամկետում չի կատարել գույքի դիմաց վճարումը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: ՀՀ կառավարությունը օգոստոսի 13-ի նիստում որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ–ին։ Անշարժ գույքի վաճառքի գինը` $30 մլն-ին համարժեք դրամ է: Ընկերությունը պարտավորվում է իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր, որի ընդհանուր արժեքը գերազանցում է $100 մլն-ը: Ներդրումային ծրագիրը նախատեսում է իրականացնել 4 տարվա ընթացքում և վերանորոգել համալիրի շենքը,ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն: ՀՀ կառավարության Էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն Կառավարության օգօստոսի 13-ի որոշումից ընդամենը 24 օր առաջ է գրանցվել` հուլիսի 20-ին, գրանցման հասցեն էլ՝ բնակարանի հասցե է: Ընկերության հիմնադիրն է Արմեն Զավենի Գևորգյանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |