16 հունվարի 2007 - 14:25 AMT
Վ.Օսկանյանը եւ Է.Մամեդյարովը կքննարկեն կողմերի կարծիքներն ԵԱՀԿ ՄԽ վերջին առաջարկների վերաբերյալ
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի արտգործնախարարությունում հունվարի 23-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:

Մինչդեռ, ինչպես հաղորդում է «Թրենդը», ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը, որն արձակուրդի մեջ է, սկսել է հանդիպման նախապատրաստումը: Բանակցություններին, ինչպես ակնկալվում է, կմասնակցեն ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներ Մեթյու Բրայզան եւ Բերնար Ֆասյեն: Բանակցություններում, ինչպես ենթադրվում է, կքննարկվեն կողմերի կարծիքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ վերջին առաջարկների վերաբերյալ, ինչպես նաեւ այլ հարցեր: