16 հունվարի 2007 - 15:17 AMT
ԼՂՀ զինված ուժերի կողմից գերեվարված զինվորը հանձնվել է ադրբեջանական կողմին
Երեքշաբթի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Ադրբեջանի իշխանություններին է հանձնվել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից գերված ադրբեջանցի զինծառայող Էլդանիզ Բեյալը օղլի Նուրիեւը: Գերված զինվորին փոխանցելու գործողությունը կատարվել է Աղդամի շրջանում` ճակատային գծում:

Իր մանդատի համաձայն, ԿԽՄԿ-ն աջակցել է ազատված զինծառայողին փոխանցելու գործում եւ հանդե ս է եկել որպես չեզոք միջնորդ երկու կողմերի խնդրանքով եւ համագործակցության պայմաններում: ԿԽՄԿ պատվիրակները այցելել են զինծառայողին մինչ գործողության սկիզբը, համոզվելու համար, որ նա իր կամքով է տուն վերադառնում: