ԱՄՆ դեսպան. ՀՀ-ն կարող է Իրանում ամերիկյան բիզնեսի ընդլայնման կարևոր հարթակ դառնալ11 փետրվարի 2016 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսությունը հասել է կայացման ու բարեփոխումների մի մակարդակի, որով գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար: Այս մասին մեկամսյա գործունեության առիթով, առցանց ռեժիմով պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Նա պատասխանել է հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, որ «2015-ին ամերիկյան ներդրումների պատմական մակարդակը Հայաստանում միայն սկիզբն է», և թե այդ ուղղությամբ ի՞նչ գործնական քայլեր կան և ինչպիսի՞ ներդրումներ են սպասվում Հայաստանում և ամերիկյան ո՞ր ընկերություններն են շահագրգռված: Ըստ Միլսի՝ նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է Հայաստանը դարձնել կարևոր հարթակ ամերիկյան բիզնեսի ընդլայնման համար Իրանի հետ, գրում է Tert.am-ը: «Նախագահ Օբամայի մեկնաբանությունները արտացոլում են դեսպանության ու ԱՄՆ կառավարության առաջնահերթությունները Հայաստանում՝ ամերիկյան ներդրումների ու առևտրի ծավալի մեծացումը: 2015-ին եղան կարևոր զարգացումներ, այդ թվում՝ Որոտանի հիդրոկասկադի գործարքը, ամենախոշոր ամերիկյան մեկանգամյա ներդրումը Հայաստանում: Նաև ստորագրվել է Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, որը նախատեսված է օգնել երկու երկրի կառավարություններին առևտրի խոչընդոտների երկուստեք վերացման հարցում»,- ասել է դեսպանը: Նրա կարծիքով՝ այս ամենն արտացոլում է այն իրողությունը, որ Հայաստանի տնտեսությունը հասել է կայացման ու բարեփոխումների մի մակարդակի, որով գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար: Հունվարի 28-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը իր հավատարմագրերն է հանձնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային: Այդ առիթով, իր ուղերձում նախագահ Օբաման նշել է, որ 2015թ. Հայաստանում ԱՄՆ ներդրումների ծավալի պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առևտային ու ներդրումային կապերի, որոնք առանցքային նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, տարածաշրջանի համար, այնպես էլ՝ դրանից դուրս: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար |