ԼՂՀ ՊՆ-ն հերքում է «հայկական դիվերսիայի» մասին Բաքվի հերթական ապատեղեկատվությունը

ԼՂՀ ՊՆ-ն հերքում է «հայկական դիվերսիայի» մասին Բաքվի հերթական ապատեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից փետրվարի 12-ին տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և տալով 5-7 զոհ ստիպված նահանջել, քարոզչական հնարք է և իրականությանը չի համապատասխանում, ասվում է ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե փետրվարի լույս 12-ի գիշերը հայկական ԶՈւ դիվերսիոն-հետախուզական խմբերը տարբեր հատվածներում փորձել են հարձակվել ադրբեջանական դիրքերի վրա: Ասվում էր նաև, թե իբր հայկական կողմը մինչև 7 զոհ է տվել:

Փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից (10 արկ), ՌՊԳ-7 (8 արկ), ՀԱՆ-17 (3 արկ), ՀՀՆ-9 (1 արկ) և ԳՊ-25 (6 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկել են պատժիչ միջոցառումներ և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին և դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսևորած հետևողական ջանքերին, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---