ՊՆ գործակցությունը կրթական ոլորտի հետ միտված է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը13 փետրվարի 2016 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանը նպատակաուղղված միջոցառումների շրջանակում փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և ռազմաուսումնական հաստատությունների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016 թվականի համագործակցության պլանը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ստորագրել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության և Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի միջև ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկան և ուսուցման գործընթացը ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում կազմակերպելու մասին պայմանագիրը: Ողջունելով հյուրերին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ պաշտպանական և կրթական ոլորտների փոխգործակցության պլանի շրջանակում անցկացվող միջոցառումները միտված են ռազմական ինստիտուտների և քաղաքացիական բուհերի միջև ուսանողների ու դասախոսների շարժունության խթանմանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսօրինակ ծրագրերը ծառայում են իրենց նպատակին՝ դրական ազդեցություն թողնելով թե դասախոսների, և թե ուսանողների ու կուրսանտների հետագա գործունեության, նրանց ստեղծագործական մտքի զարգացման վրա: Ըստ այդմ՝ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ անցկացվող միջոցառումները շարունակական և առավել արդյունավետ բնույթ կկրեն: Սեյրան Օհանյանը Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ հանդիպմանը Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Անվտանգության միջավայրն այսօր բավականին փխրուն է, փոփոխական և արագ կարող է փոխվել այս կամ այն կողմ: Նախարարը նշել է, որ բանակն ապացուցում է իր անընդհատ կատարելագործվելու ունակությունը և իր առաջ դրված խնդիրը կատարում է բարձր մակարդակով: Նա ներկայացրել է 2015 թվականի ձեռքբերումները, որոնք ամփոփված են 2016 թվականի իր անձնական ուղերձի մեջ, որը կոչվում է «Առաջարկիր քննարկենք, միասնաբար որոշենք»։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |