Ներկայումս Եվրոպայում առաջին պլան են մղվում գաղափարները, ոչ թե մարդիկ

PanARMENIAN.Net - Եվրամիության ընդլայնման գործընթացում կան խնդիրներ, կապված ընդհանուր քաղաքականության մշակման հետ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական համագործակցության ոլորտներում: Այդ մասին այսօր Երեւանում «Առաջատարությունը որպես շարժիչ ուժ եվրաինտեգրման ճանապարհին» խորագրով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Ջոն Սմիթի հիմնադրամի նախագահի տեղակալ Քեննեթ Մանրոն (Մեծ Բրիտանիա): Նրա խոսքերով, հենց ելնելով տնտեսական շահերից եվրոպական հասարակությունը պետք է ընթանա քաղաքականության մեջ ինտեգրման եւ համաեվրոպական արժեքների ամրապնդման ճանապարհով: Միեւնույն ժամանակ բրիտանացի փորձագետը հիշեցրել է, որ կա երկու հիմնական չափանիշ, որոնցով երկիրը կարող է դառնալ ԵՄ անդամ: «Առաջինը, երկիրը պետք է աշխարհագրականորեն գտնվի Եվրոպայում եւ, երկրորդը, լինի ժողովրդավար: Ինչ վերաբերում է այդ պայմաններին Թուրքիայի պարագայում, ապա դա առանձին խոսակցության թեմա է, եւ ես չէի ցանկանա անդրադառնալ դրան: Ներկայումս ԵՄ-ն արդեն ունի 27 անդամ եւ հետագա ընդլայնումը դադարեցված է: Ինչ վերաբերում է Ուկրաինային եւ Վրաստանին, ապա դա ապագայի խնդիր է, դեռեւս նրանք մասնակցում են Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրին, որը կապված չէ ԵՄ-ին անդամակցելու հետ»,-նշել է Մանրոն:



Նրա խոսքերով, խարիզմատիկ առաջնորդների ժամանակը, որոնք ձգտում էին միավորել Եվրոպան, անցել է: «Ներկայումս Եվրոպայում առաջին պլան են մղվում գաղափարները, ոչ թե մարդիկ: Մենք պետք է կառուցենք տնտեսապես ուժեղ, միջուկային զենքից ազատ Եվրոպա, որը կկարողանա դառնալ իրական գլոբալ ուժ»,-ընդգծել է Քեննեթ Մանրոն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---