Չավուշօղլու. Չենք բացառում, որ կմասնակցենք Սիրիայում ցամաքային գործողությանը13 փետրվարի 2016 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան չի բացառում, որ կմասնակցի Սիրիայում ցամաքային գործողություններին՝ այն դեպքում, եթե դրանք այդ երկրում սկսի Սաուդյան Արաբիան։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ավելի վաղ թուրքական Sabah պարբերականը ռազմական աղբյուրների հղումով գրել էր, որ Թուրքիան չի պատրաստվում Սիրիայում ռազմական գործողություն իրականացնել։ Թուրքիայի արտգործնախարարը Մյունխենում Սիրիայի աջակցության խմբի հավաքից հետո ասուլիսով է հանդես եկել։ Նա հայտարարել է, որ հրադադարի հաստատման համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում,Yeni Şafak-ին հղումով գրում է Tert.am-ը։ ««Իսլամական պետությունը» և «Ան-Նուսրան» ահաբեկչական խմբավորումներ են։ Սակայն Ռուսաստանը մինչ օրս «ահաբեկչության դեմ պայքարի» պատրվակով ավելի շատ ընդդիմության վրա է հարձակվել, հարձակումների 88%-ն ընդդիմությանն է ուղղված։ Անգամ երեկ գիշեր Ազազի մոտակայքում դարձյալ աջակցել է։ «Ահաբեկիչների դեմ եմ պայքարում»՝ ասում է Ռուսաստանը, բայց քանի դեռ այդ տարածքներում հարձակումները շարունակվում են, բախումները չեն դադարի, հրադադար չի հաստատվի, մարդկանց օգնությունն էլ արդյունավետ չի հասնի տեղ»,-ասել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զգուշացրել է սիրիական իշխանություններին երկրում «ցամաքային զորակազմի» հայտնվելու հնարավորության մասին՝ այն դեպքում, եթե երկրի իշխանությունները չկատարեն հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները։ Փետրվարի 12-ին Սիրիայի աջակցության միջազգային խումբը՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ, համատեղ հայտարարություն է ընդունել, որով կոչ է արվում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում դադարեցնել մարտական գործողություններն այդ երկրում։ Ավելի վաղ Սիրիա իրենց զորքը մտցնելու պատրաստակամության մասին էին հայտարարել Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |