ԱՄՆ պետքարտուղարը Սիրիայում ցամաքային գործողություններով է սպառնացել Ասադին ու ՌԴ-ին13 փետրվարի 2016 - 14:08 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զգուշացրել է սիրիական իշխանություններին երկրում «ցամաքային զորակազմի» հայտնվելու հնարավորության մասին՝ այն դեպքում, եթե երկրի իշխանությունները չկատարեն հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները: «Եթե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չկատարի իր պարտավորությունները, իսկ իրանցիները և ռուսները չստիպեն նրան անել այն, ինչ խոստացել են, ապա միջազգային հանրության անդամները, անկասկած, չեն նստելու հիմարի նման ու պարզապես հետևեն այդ ամենին»,- հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը,Reuters-ին հղումով գրում է Tert.am-ը: Քերին ընդգծել է, որ հրադադարի պլանի խափանման դեպքում Սիրիայում հնարավոր է՝ «լրացուցիչ ցամաքային զորք» հայտնվի։ Փետրվարի 12-ին Սիրիայի աջակցության միջազգային խումբը՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ, համատեղ հայտարարություն է ընդունել, որով կոչ է արվում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում դադարեցնել մարտական գործողություններն այդ երկրում։ Ավելի վաղ Սիրիա իրենց զորքը մտցնելու պատրաստակամության մասին էին հայտարարել Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն։ Կարդացեք նաև՝ Չավուշօղլու. Չենք բացառում, որ կմասնակցենք Սիրիայում ցամաքային գործողությանը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |