15 նոյեմբերի 2002 - 21:59 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԴԵՌ ՇՈՒՏ Է ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Անհրաժեշտ է սպասել Թուրքիայի կառավարության ձեավորմանը, որից հետո կարելի կլինի անել որոշակի եզրակացություններ Հայաստանի եւ Հարավային Կովկասի վերաբերյալ պաշտոնական Անկարայի քաղաքականության մասին: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, մեկնաբանելով հարեւան երկրում իսլամամետ ուժերի իշխանության գալը: Նրա խոսքերով` այսօր ամբողջ Եվրոպան է սպասում Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո իրադարձությունների հետագա զարգացմանը: Վերջին 40 տարիների ընթացքում, ընդգծել է դիվանագետը, առաջին անգամ տարածաշրջանում ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ, երբ հարեւան պետությունում իշխանության գլուխ է գալու փաստորեն մի կուսակցություն: Նախարարի կարծիքով, այդ հանգամանքն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Այսպես թե այնպես, նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, ԱՆկարայից հնչող նախնական հայտարարությունները բավական հավասարակշռված են: