Իսրայելը պաշտոնական կարծիք չունի՞ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

PanARMENIAN.Net - Այսօր, երբ Իսրայելում չկա Ադրբեջանի դեսպանատուն, կոռեկտ չէ խոսել նման նուրբ թեմաների մասին, ինչպիսին է Իսրայելի վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Այդ մասին Բաքվում հայտարարել է Իսրայելի քնեսսեթի պատգամավոր Իոսիֆ Շագալը: Նրա խոսքերով, Իսրայելը պաշտոնական կարծիք չունի, քանի որ Ադրբեջանը չի արտահայտել իր դիրքորոշումը պաղեստինա-իսրայելյան հակամարտության վերաբերյալ, չաջակցեց Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ ռազմական գործողություններին: «Մի ժամանակ ոչ ոք չէր կարող հավատալ, որ Իսրայելը կարող է կամավոր կերպով զորքերը դուրս բերել Գազայից, սակայն դա որոշակի գործընթացների հետեւանք է: Համոզված եմ, որ դա տեղի կունենա նաեւ ղարաբաղյան հակամարտության դեպքում: Կգա մի օր, երբ դրական միտումները կհանգեցնեն այդ խնդրի լուծմանը, եւ ցանկանում եմ, որ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով»,-ասել է Շագալը, գրում է Բաքվի «Զերկալո» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---