Թուրքերը կրկին գնդակոծել են Սիրիայի տարածքը

Թուրքերը կրկին գնդակոծել են Սիրիայի տարածքը

PanARMENIAN.Net - Թուրքիան կրկին գնդակոծել է քուրդ կամավորականների դիրքերը Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտնում է Սիրիայի մարդու իրավունքների դիտարկման կենտրոնը, գրում է Reuters-ը: Նշվում է, որ գնդակոծության հետևանքով 2 քուրդ մարտիկ է զոհվել:

Թուրքական բանակը գնդակոծել էր Սիրիայի տարածքը` Միննեհ ավիաբազայի հատվածում, նաև փետրվարի 13-ին: Կրակի տակ են հայտնվել Դեր Ջամալ քաղաքը Հալեպի գավառի հյուսիսում և Լաթաքիայի շրջաններից մեկը, հայտնում է korrespondent.net-ը:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի ուշ հայտարարեց, որ հարվածները քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների դիրքերին պատասխան էին նրանց ստեղծած սպառնալիքին: Նա պահանջել է, որպեսզի նրանք հեռանան սիրիական Աազազից, որը գտնվում է թուրքական սահմանից ոչ հեռու, ինչպես նաև մոտակա տարածքները:

Նա նաև զգուշացրել է, որ Անկարան վրեժխնդիր է լինելու քուրդ կամավորականների յուրաքանչյուր քայլի համար: Ինչպես հայտնել է Reuters-ը, սիրիաբնակ քրդերը «Ժողովրդավարական միությունից» վերահսկում են Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի մեծ մասը: Թուրքիան նրանց համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության ստորաբաժանումներից մեկը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան չի բացառում, որ կմասնակցի Սիրիայում ցամաքային գործողություններին՝ այն դեպքում, եթե դրանք այդ երկրում սկսի Սաուդյան Արաբիան։ Թուրքիայի արտգործնախարարը Մյունխենում Սիրիայի աջակցության խմբի հավաքից հետո ասուլիսով է հանդես եկել։ Նա հայտարարել է, որ հրադադարի հաստատման համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---